Նախագահի «ախրանայի» պետը կյանքս ուտում էր․ Արթուր Մեսչյան

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, թե ինչու է հրաժարվել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից, երբ առաջին անգամ նշանակվել էր (1996-1997 թվականներ)։

«Մինչև հիմա ինչու՞ գլխավոր ճարտարապետները կարողություն չունեին խոսել այն թեմաների մասին, որով ես եմ խոսում, որովհետև գլխավոր ճարտարապետները 100 տոկոսով կախյալ էին քաղաքապետի քաղաքականությունից։ Եթե քաղաքապետն ասում էր՝ այս ինչ տեղում, այս ինչ տղուն հողհատկացում արեք, ինքը շենք է կառուցում՝ այդտեղ գլխավոր ճարտարապետը անելիք չունի»,-նշեց նա։

Նա հորդորեց նախկին գլխավոր ճարտարապետներին մեղադրելուց առաջ հիշել, թե որ ժամանակ են աշխատել՝ իմանալով, որ նախկինում բոլոր հարցերը հեռախոսազանգով էր կարգավորովում։

«Ես ինչու՞ դիմումը գրեցի ու դուրս եկա, երբ առաջին անգամ գլխավոր ճարտարապետ էի, որովհետև նախագահի «ախրանայի» պետը կյանքս կերավ, բառից բուն իմաստով, ինքն իմ կաբինետից դուրս չէր գալիս, ու ասում էր՝ պիտի տաս, ասում էի՝ իյա, իսկականի՞ց, ինչի՞ պիտի տամ, չեմ տալիս։ Եվ նա գնում ու բողոքում էր բոլոր ատյաններին, և հետո ինձ զանգ էին տալիս՝ բա, պարո՛ն Մեսչյան, դու գիտե՞ք՝ ում եք ասել «ոչ»։ Ասում եմ՝ ով ուզում է լինի, ինչ տարբերություն, իմ գլխին Աստվածն է, իմ քաղաքն է»,-ասաց նա։

Նա նշեց, որ գլխավոր ճարտարապետ պետք է աշխատի նա, ով իրավունք ունի ասել՝ ոչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել