Գազի խողովակների այն այլանդակ սարդոստայնը, որը կապել է ամբողջ քաղաքը, խայտառակություն է․ Արթուր Մեսչյան

Երևանի ամբողջ տարածքով միաժամանակ ճարտարապետական խնդիրներ լուծելն անհնար է և պետք է ամեն ինչ կազմակերպվի թաղամաս առ թաղամաս։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Գազի խողովակների այն այլանդակ սարդոստայնը, որ քաղաքում է, ուղղակի խայտառակություն է: Նման բան միայն  երրորդ երկրներում է տեղի ունենում, ոչ մի քաղաքում գազի խողովակաշարերն այն տարբերակով չեն, ինչպես կատարվում է Երևանում»,-նշեց Մեսչյանը։

Նա նշում է, որ պետք է լուծվի ավտոտնակների հարցը, երեխաների համար տարածք ազատ լինի, ուշադրություն դարձվի նաև այն շինարարություններին, որոնք կատարվում են շենքի կտուրներում, երբ նոր հարկ է ավելանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել