Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին նախապատրաստական աշխատանքների համար ժամանակ հարկավոր չէ․ այսօր՝ նոյեմբերի6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ա. Մեսչյանը։
«Ես շատ լավ գիտեմ՝ ինչից պետք է սկսեմ և ուր պետք է գնամ։ Ինչ վերաբերում է այն կառույցներին, որոնք արդեն կառուցված են, և դա բավականին մեծ խնդիր է մեր քաղաքի համար, կան բավականին լծակներ, բայց այդ լծակների համար պետք է մեկ բան։ Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ։ Ինչի՞ համար, որովհետև այն օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Երևանի ողջ տարածքին, բոլոր վարչական շրջաններին, ինձ թվում է, Երևանի կենտրոնին դեպքում մի փոքր վտանգավոր են։ Մենք նախատեսում ենք նման ծրագիր, որը կներկայացնենք կառավարություն։ Հուսով եմ, որ կառավարության որոշումից հետո Ազգային ժողովը ևս կընդունի, և Երևանի կենտրոնը կստանա հատուկ կարգավիճակ»,-նշեց գլխավոր ճարտարապետը։
Նրա խոսքով, հատուկ կարգավիճակի դեպքում ճարտարապետը կունենա այն լծակները, որով կվերահսկի կատարվող աշխատանքները։