Մի ստեղծեք ձեզ համար պրոբլեմներ․ Արթուր Մեսչյանը դիմեց բոլոր քաղաքացիներին

Երևանում ապօրինի շինարարություն կատարողը կամ հողազավթողը գիտի, որ հետագայում կարող է օրինականացնել դա, ինչը բերում է նրան՝ ինչ  այժմ կատարվում է Երևանում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, քանի որ տասնյակ մարդիկ են պատասխանատու նման գործերով, շատ դժվար է բռնել որևէ մեկին ու ասել, թե դու ես մեղավոր, և այսօրվանից նման հարցերում հենց ինքը՝ գլխավոր ճարտարապետն է մեղավոր լինելու։

Նա նաև կոչով դիմեց քաղաքացիներին․

«Ապօրինի շինարարությանը՝ վերջ, հողազավթմանը՝ վերջ, չի լինելու օրինականացում, մի ստեղծեք ձեզ համար պրոբլեմներ, մի ստեղծեք խնդիրներ։ Դրա փոխարեն ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք որոշեք կատարել ձեր շինարարական ծրագրերն օրինական ճանապարհով, բոլոր հնարավորություններով մենք կաշխատենք հնարավոր չափով հեշտացնել ձեր կյանքը։ Ոչ մի պրոբլեմ չեք ունենա։ Մի գնացեք այն ճանապարհով, որ հետագայում պրոբլեմ ունենաք դուք, ունենանք խնդիրներ մենք և ունենա խնդիր Երևանը։ Չի լինելու էդպիսի բան, վերջացավ։ Նրանք, ովքեր այսօր պատրաստվում են ստեղծել ապօրինի շինարարություն՝ մի արեք, ունենալու եք լուրջ խնդիրներ, խոստանում եմ ձեզ»,- ասաց Արթուր Մեսչյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել