Դայակի կողմից կատարվող աշխատանքները կամ մատուցվող ծառայությունները նվազեցվող եկամուտներ կհամարվեն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել նոր նախագիծ, որով փոփոխութուններ կկատարվեն հարկային օրենսգրքում:

Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի նոր 38-րդ կետով, որի համաձայն՝ հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ կհամարվեն նաև աշխատող մայրերի համար նախատեսված աջակցությունից օգտվող անձի երեխայի խնամքի հետ կապված՝ դայակի կողմից կատարվող աշխատանքները կամ մատուցվող ծառայությունները:

Օրենքի նախագիծը սահմանում է նաև, որ դայակի կողմից կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներից, որպես պետական հարկ,  պետական բյուջե գանձված գումարները կվերադարձվեն՝ կառավարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

Նախագծի հիմնավորման բաժնում նշված է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխումների շարունակականությունը և մեծացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու  և  երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունները: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել