Կանադայի օդային տարածքում (Կարպ գյուղ) երկու ինքնաթիռ են իրար բախվել: Այս մասին հաղորդում է CBC-ը և CTV- ն: Արդյունքում ինքնաթիռներից մեկը վթարի է ենթարկվել և ընկել, երկրորդը՝ վայրէջք է կատարել Օտտավայի օդանավակայանում:
CBC-ը հաղորդում է, որ ինքնաթիռները չափերով փոքր էին: Վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն մահացել է: Օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում երկու մարդ կար, նրանք չեն վիրավորվել:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10.00-ին (Երևանի ժամը 19.00):
Տեսանյութը՝ այստեղ: