Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընդունելու միջնորդությունը մերժվել է:
Նրա փաստաբան Տիգրան Ղազարյանն այս մասին գրում է.
«Այսօր ժամը 16:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Միքայելի Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ»: