ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Նորքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը:
01.11.2018թ. ժամը 23:30-ի սահմաններում անհայտ անձը, Երևան քաղաքի Նոր Նորքի 8-րդ զանգվածի Մինսկի փողոցի 47 շենքի մուտքերից մեկում հարվածներ է հասցրել Երևան քաղաքի 1969 թվականին ծնված բնակչի գլխին, նրան հասցրել անգիտակից վիճակի և հափշտակելով քաղաքացու մոտ առկա իրերը նրան պատճառել 80.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում 02.11.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
1969թ. ծնված քաղաքացին ճանաչվել է տուժող:
Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են կատարված ավազակային հարձակման դեպքի մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1996 թ.։ Վերջինս հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։
Կասկածյալը ձերբակալվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: