Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը մտադրությունը ունի դատական հայց ներկայացնել Սիլվա Համբարձումյանի դեմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն առաջիկայում կտեղեկացնի՝ արդյո՞ք դատական հայց կներեկայացնի գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ, թե՝ ոչ։

Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հասարակայնության հետ կապերի խորհրդական Էլեն Առաքելյանը։

Նա նաև նշեց, որ կտեղեկացնեն, թե ի՞նչ հիմքով ու պահանջով կներկայացվի դատական հայցը։

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ այժմ քննարկումներ են գնում այս մասով։

«Մամուլում եղան հրապարակումներ, որ այդ կինն ինչ-որ բաներ է ասել, որոնք կապված են մեր պաշտպանյալի հետ։ Նա պարբերաբար տարբեր մարդկանց մասին տարբեր բաներ է խոսում, այս անգամ էլ հերթական անգամ խոսելիս մեր պաշտպանյալի մասին է խոսել»,-նշեց նա։

Սիլվա Համբարձումյանի ասուլիսից հատվածը՝ տեսանյութում․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել