ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբության իր էջում գրում է․
«Ճիշտ է Ադրբեջանը վաղուց հնչեցրել է այդ թվերը։ Դրանք ծիծաղ են առաջացնում, եթե չվերաբերեին մարդկանց ճակատագրերին։ Մենք այդքան անլուրջ չենք վերաբերվում մարդկային կյանքերին։ Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար, համապատասխան քայլեր կձեռնարկվեին։ Թվերին լիարժեք տիրապետում է Արցախը և կարծում եմ Դավիթ Բաբայանը այդ մասին տվել է համապատասխան մեկնաբանություն»:
«Ինտերֆաքս Ադրբեջանի» հրապարակման համաձայն՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։