Առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի և մասնագիտացված բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր, մասնավորապես`
Հակաուռուցքային հիվանդությունների ժամանակ կիրառվող
• Տամոքսիֆեն դհտ 10մգ N30
• Օքսալիպլատին 5մգ/մլ 10մլ
• Պակլիտաքսել 300մգ
Հակագերճնշումային, սրտային անբավարարության ժամանակ կիրառվող և թերլիպիդարյունային
• Բենիկար (օլմեսարատան մեդոքսոմիլ) դհտ 20մգ N 30
• Իրբեսարտան դհտ 75մգ N 30
• Ազոր (ամլոդիպին /օլմեսարտան) դհտ 5 /20մգ N 7
• Նիտրոգլիցերին սպեղանի 0.2մգ/ժ (7սմ2) 37.3մգ
• Նիտրոմիստ (նիտրոգլիցերին) ց-ցիր ենթալզ 400մկգ/1 դեղաչափ 8.5գ 230 դեղաչափ
• Անտարա (ֆենոֆիբրատ) դպճ 90մգ N 30
Հորմոն պարունակող
• Լևոթիրոքսին նատրիում դհտ 25մկգ N 1000
Հակամանրէային
• Ամոքսիցիլին դպճ 500մգ N 500
• Լևոֆլոքսացին դհտ 750մգ N 100
• Ցեֆադրոքսիլ դփշ դկխթ 500մգ/5մլ 75մլ
• Ցեֆտրիաքսոն դփշ ն/լ-թ 2գ
Լուծողական և աղեստամոքսային
• Սեննա-Լաքս (սեննոսիդես) դհտ 8.6գ N 100
• Ֆլորաստոր (սախարոմիցես բուլարդի/լակտոզա) դպճ 250/32.5մգ N 50
Հակաէպիլեպսային
• Դեպակին /վալպրոյաթթու/ օշ. 57,64մգ/մլ 150մլ
Վիտամիններ պարունակող
• Ցենտրում (մուլտիվիտամին/մուլտիմիներալ/օմեգա-3) դհտ ծամ N 100
Ականջի հիվանդությունների
• Նեոմիցին/Պոլիմիքսին Բ/Հիդորկորտիզոն ակջ կթ 3.5մգ/ 10000Մ/10մգ 10մլ
Բրոնխիալ ասթմայի
• Պրովենտիլ (ալբուտերոլ սուլֆատ) ց-ցիր շնչ 90մկգ 200 դեղաչափ 6,7գ
Հակասնկային, հակաբորբոքային
• Բենզալ (բենզոկային/ռեզորցինոլ) նրբաքսուք հեշտոցային 5/2% 28g
Շաքարախտի
• Ջենտադուետո (լինագլիպտին/մետֆորմին հ-քլ) դհտ 2.5/500մգ N 60
• Ջենտադուետո (լինագլիպտին/մետֆորմին հ-քլ) դհտ 2.5/850մգ N 60
• Ջենտադուետո XR (լինագլիպտին/մետֆորմին հ-քլ) ԵԱ դհտ 5/1000մգ N 7
Հեղուկներ և ընդհանոր անզգայացնող միջոցներ
• Միվակրոն (միվակուրիումի քլորիդ) լ-թ ն/ե 2մգ/մլ 10մլ N 10
• Ռինգեր լակտատ լ-թ ն/ե 1000մլ
• Ֆլուկոնազոլ լ-թ ն/ե 2մգ/մլ 100մլ
• Տավանիկ /լևոֆլոքսացին/ ն/ե լ-թ 500մգ 100մլ
• Գենտամիցին սուլֆատ լ-թ ն/ե 1մգ/մլ 100մլ
• Գենտամիցին սուլֆատ լ-թ ն/ե 2մգ/մլ 50մլ
• Դեքստրոզ լ-թ ն/ե 5% 500մլ
• Մետրոնիդազոլ լ-թ ն/ե 5մգ/մլ100մլ
• Նատրիումի բիկարբոնատ լ-թ ն/ե 8.4% 50ml
• Նատրիումի քլորիդ լ-թ ն/ե 0.9% 250մլ
• Կալիումի քլորիդ /Դեքստրոզ/ Նատրիումի քլորիդ լ-թ ն/ե 1.5/50/4.5գ 1000մլ
Էրիթրոպոեզը խթանող պատրաստուկներ
• Էպրեքս /Էպոետին ալֆա/ ն/ե 4000U/0,4մլ:
Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքի դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից: