Սահմանվել է ռազմական դրության ժամանակ ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր առգրավելու կարգը

Ռազմական դրության ժամանակ ֆիզիկական անձանցից զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից զենք, ռազմամթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր ժամանակավորապես առգրավելու, ինչպես նաև ժամանակավորապես առգրավված զենքն ու ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկան զինված ուժերի ստորաբաժանումներին, այլ զորքերին ու զինվորական կազմավորումներին, իսկ թունավոր նյութերը և ռադիոակտիվ նյութերը՝ իրավասու պետական մարմիններին հանձնելու կարգը սահմանելու մասին կառավարությունը որոշում է ընդել։

Որոշումը հոկտեմբերի 16-ին ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այն ուժի մեջ մտավ նոյեմբերի 3-ից։

Համաձայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է վերոնշյալների կարգը։ Դրանց ծանոթացեք ստորև

Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1137-Ն որոշման

Ռազմական դրության ժամանակ ֆիզիկական անձանցից զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից զենք, ռազմամթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր ժամանակավորապես առգրավելու, ինչպես նաև ժամանակավորապես առգրավված զենքն ու ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկան զինված ուժերի ստորաբաժանումներին, այլ զորքերին ու զինվորական կազմավորումներին, իսկ թունավոր նյութերը և ռադիոակտիվ նյութերը՝ իրավասու պետական մարմիններին հանձնելու կարգը

1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական դրության ժամանակ ֆիզիկական անձանցից զենք, ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից զենք, ռազմամթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր (այսուհետ` առգրավման ենթակա առարկաներ) ժամանակավորապես առգրավելու, ինչպես նաև ժամանակավորապես առգրավված զենքն ու ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկան զինված ուժերի ստորաբաժանումներին, այլ զորքերին ու զինվորական կազմավորումներին, իսկ թունավոր նյութերը և ռադիոակտիվ նյութերը` իրավասու պետական մարմիններին հանձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ռազմական դրություն հայտարարելու դեպքում ֆիզիկական անձանցից կարող են ժամանակավորապես առգրավվել զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից` զենք, ռազմամթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր` ռազմական դրության հայտարարման մասին կառավարության որոշմամբ ժամանակավորապես առգրավման պահանջ սահմանված լինելու դեպքում: Առգրավումն իրականացնելու իրավասություն ունեցող ծառայողների (աշխատողների) շրջանակը սահմանվում է համապատասխան մարմնի ղեկավարի կողմից:

3. Ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից զենքի և ռազմամթերքի առգրավումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները:

4. Մարտական և ուսումնական ռազմական տեխնիկայի առգրավումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության ոստիկանության աջակցությամբ:

5. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի առգրավումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի աջակցությամբ: Առգրավված ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը սահմանված կարգով փոխադրվում են «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» փակ բաժնետիրական ընկերության պահեստարան:

6. Թունավոր նյութերի առգրավումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աջակցությամբ, որոնք հանձնվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

7. Պայթուցիկ նյութերի առգրավումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աջակցությամբ:

8. Մինչև առգրավումը, առգրավման իրավասություն ունեցող պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձը գրավոր իրազեկում է (հավելված N 2) առգրավման ենթակա առարկաները տիրապետող ֆիզիկական անձանց ու կազմակերպություններին: Իրազեկման մեջ նշվում է առգրավման ենթակա առարկաների կամավոր հանձնման համար նախատեսված վայրը, ժամկետը, որը չպետք է գերազանցի 36 ժամը: Կամովին հանձնելու ժամկետը, ըստ հնարավորության, նախապես համաձայնեցվում է ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների հետ: Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում առգրավման ենթակա առարկաները կամավոր հանձնելու վերաբերյալ իրազեկումն ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:

9. Պատշաճ իրազեկումից հետո առգրավման ենթակա առարկաները սահմանված ժամկետում կամավոր հանձնելու դեպքում համապատասխան պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից կազմվում է առգրավման ենթակա առարկաները սահմանված ժամկետում կամավոր հանձնելու վերաբերյալ արձանագրություն (հավելված N 3)` երկու օրինակից: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է ֆիզիկական անձին կամ կազմակերպության ներկայացուցչին:

10. Պատշաճ իրազեկումից հետո, առգրավման ենթակա առարկաները սահմանված ժամկետում կամավոր չհանձնելու դեպքում, համապատասխան պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձի առգրավում կատարելու մասին որոշման հիման վրա (հավելված N 4) կատարվում է առգրավում` երկու ընթերակաների մասնակցությամբ, և կազմվում է առգրավում կատարելու վերաբերյալ արձանագրություն (հավելված N 5)` երկու օրինակից: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է ֆիզիկական անձին կամ կազմակերպության ներկայացուցչին:

11. Անմիջական մարտական գործողությունների սահմանակից տարածքներում առգրավումը բացառության կարգով կարող է իրականացվել առանց ընթերակաների ներգրավման:

12. Առգրավման արձանագրության մեջ նշվում են առգրավված բոլոր առարկաների անվանումները, քանակը, համարները, քաշը, արտաքին նկարագիրը և դրանց տիրապետողների տվյալները:

13. Կազմակերպություններին պատկանող առգրավման ենթակա առարկաների առգրավումը կատարվում է տվյալ կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ:

14. Առգրավված, ինչպես նաև կամավոր հանձնված առարկաները, բացառությամբ թունավոր նյութերի, ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, հանձնման-ընդունման մասին կազմված ակտով անմիջապես փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից լիազորված պաշտոնատար անձանց:

15. Առգրավված, ինչպես նաև կամավոր հանձնված առարկաները, բացառությամբ թունավոր նյութերի, ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից պաշտպանության կարիքների համար օգտագործելու անհրաժեշտության դեպքում, հանձնման-ընդունման մասին կազմված ակտով անմիջապես փոխանցվում են զինված ուժերի ստորաբաժանումներին, այլ զորքերին ու զինվորական կազմավորումներին:

16. Առգրավված, ինչպես նաև կամավոր հանձնված առարկաները ռազմական դրության գործողության դադարեցումից հետո 30 օրվա ընթացքում վերադարձվում են նախքան առգրավումը կամ կամավոր հանձնումը դրանք տիրապետող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին:

17. Առգրավված, ինչպես նաև կամավոր հանձնված առարկաների վնասվելու կամ վերադարձնելու անհնարինության դեպքում` տիրապետողները ստանում են փոխհատուցում օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1137-Ն որոշման Ձև

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Առգրավման ենթակա առարկաները կամավոր հանձնելու վերաբերյալ

Հարգելի ______________________________________________ տեղեկացնում եմ,

(անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը) որ _____ թ. Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության «___» _____ 20 թվականի թիվ__ որոշման պահանջների` դուք պարտավոր եք 36 ժամվա ընթացքում Ձեզ պատկանող

_________________________________________________________________________

                  (առգրավման ենթակա առարկայի տվյալները)

ժամանակավոր հանձնել _____________________________________________  :

հանձնման վայրը

Կամավոր չհանձնելու դեպքում կիրականացվի առգրավում` օրենքով սահմանված կարգով:

Ռազմական դրության գործողության դադարեցումից հետո այն կվերադարձվի Ձեզ:

 

__________________________________________

                       (իրազեկող պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձի

                       պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

Հավելված N 3 ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1137-Ն որոշման Ձև

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Առգրավման ենթակա առարկաները սահմանված ժամկետում կամավոր հանձնելու վերաբերյալ

«___» _____ 201 թ.

ք. Երևան

Ես ___________________________________________________________________

(արձանագրություն կազմող անձի պաշտոնը, կոչումը, անուն, հայրանունը,

ազգանունը) կազմեցի սույն արձանագրությունը ֆիզիկական անձի. ____________________________________________________________________

(անուն, հայրանունը, ազգանունը) բնակվող __________________________________________________________________ կազմակերպության (համար) __________________________________________________

(կազմակերպության անվանումը)

(ղեկավարի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը) Գտնվելու վայրը պատկանող առգրավման ենթակա առարկաները սահմանված ժամկետում կամավոր հանձնելու

_________________________________________________________________________

(չափը, կշիռը, քանակը, համարը, տեսակը, մոդելը, տրամաչափը, սերիան, արտադրման տարեթիվը և այլն, նկարագրել զենքի ընդհանուր տեխնիկական վիճակը, թերություններն ու անսարքությունները, փողերի (փողի) ներսի փոսիկները, դետալների կոռոզիան և այլն անհրաժեշտ տվյալներ)

Կամավոր հանձնված առարկան հաշվառված է (հաշվառված չէ)

__________________________________________________________________

(նշվում է թույլտվության (լիցենզիայի) սերիան, համարը,

գործողության ժամկետը, այն տված պետական կառավարման մարմնի անվանումը) Կամավոր հանձնումը կատարվել է ընթերակաների ներկայությամբ. 1. _____________________________________ բնակվող _________________________

   (անուն, հայրանունը, ազգանունը, անձը              (բնակության վայրը)

հաստատող փաստաթղթի տվյալները)

_____________________

                                                       (ստորագրություն)

2. _____________________________________ բնակվող _________________________

   (անուն, հայրանունը, ազգանունը, անձը              (բնակության վայրը)

հաստատող փաստաթղթի տվյալները)

_____________________

                                                       (ստորագրություն)

————————————————————————-

(արձանագրություն կազմողի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

Արձանագրության պատճենն ստացա _________________

(ստորագրություն)

«___» _____ 201 թ.

Հավելված N 4 ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1137-Ն որոշման Ձև

ՈՐՈՇՈՒՄ

առգրավում կատարելու մասին

    «___» _____ 201 թ.

ք. Երևան

_____________________________________________________________

              (պաշտոնը, կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը,)

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու հանգամանքը`

ՊԱՐԶԵՑԻ

որ ֆիզիկական անձ (կազմակերպություն) ______________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը,

(կազմակերպության անվանումը) պատկանող առգրավման ենթակա առարկաները սահմանված ժամկետում կամավոր չեն հանձնվել

_________________________________________________________________________

(չափը, կշիռը, քանակը, համարը, տեսակը, մոդելը, տրամաչափը, սերիան, արտադրման տարեթիվը և այլն, նկարագրել զենքի ընդհանուր տեխնիկական վիճակը, թերություններն ու անսարքությունները, փողերի (փողի) ներսի փոսիկները, դետալների կոռոզիան և այլն անհրաժեշտ տվյալներ)

Համաձայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջների`

ՈՐՈՇԵՑԻ

______________________ – ից առգրավել սեփականության իրավունքով պատկանող (բնակության վայրը, անունը, հայրանունը, ազգանունը) առգրավման ենթակա առարկաները:

Հավելված N 5 ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1137-Ն որոշման Ձև

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Առգրավում կատարելու վերաբերյալ

«___» _____ 201 թ.

ք. Երևան

Ես ___________________________________________________________________

(արձանագրություն կազմող անձի պաշտոնը, կոչումը, անուն, հայրանունը,

ազգանունը) կազմեցի սույն արձանագրությունը և առգրավեցի ֆիզիկական անձի ________________________________________________________________

(անուն, հայրանունը, ազգանունը) բնակվող _____________________________________________________________ կազմակերպության (համար) _____________________________________________

(կազմակերպության անվանումը)

(ղեկավարի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը) Գտնվելու վայրը պատկանող առգրավման ենթակա առարկաները

_________________________________________________________________________

(չափը, կշիռը, քանակը, համարը, տեսակը, մոդելը, տրամաչափը, սերիան, արտադրման տարեթիվը և այլն, նկարագրել զենքի ընդհանուր տեխնիկական վիճակը, թերություններն ու անսարքությունները, փողերի (փողի) ներսի փոսիկները, դետալների կոռոզիան և այլն անհրաժեշտ տվյալներ) առգրավման առարկան հաշվառված է (հաշվառված չէ)

__________________________________________________________________

(նշվում է թույլտվության (լիցենզիայի) սերիան, համարը,

գործողության ժամկետը, այն տված պետական կառավարման մարմնի անվանումը)

Առգրավման հիմքը ______________________________________________________

(նշվում են խախտումները)

Առգրավումը կատարվել է ընթերակաների ներկայությամբ.

1. ________________________________ բնակվող ______________________

      (անուն, հայրանունը, ազգանունը, անձը          (բնակության վայրը)

հաստատող փաստաթղթի տվյալները)

_____________________

                                                       (ստորագրություն)

2. ________________________________ բնակվող _________________________

       (անուն, հայրանունը, ազգանունը, անձը          (բնակության վայրը)

հաստատող փաստաթղթի տվյալները)

_____________________

                                                       (ստորագրություն)

(արձանագրություն կազմողի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

Արձանագրության պատճենն ստացա _______________________________

(ստորագրություն)

«___» _____ 201 թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել