Նոյեմբերի 1-ին հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ հետ կանչել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: