Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ նոյեմբերի 2-ին, նոր կարգադրություն է ստորագրել, որի համաձայն փոխվել է ներքին աուդիտի կոմիտեի կազմը։
Կարգադրության մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1.Երևանի քաղաքապետի 2012 թվականի փետրվարի 17-ի «Ներքին աուդիտի կոմիտե սահմանելու մասին» N 142-Ա կարգադրության հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»: