Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից:
Նշվում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգն ավարտվել է: