Մայրապետյանն էլ թող խոսեր, դառնար վկա. Սիլվա Համբարձումյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գործարար Սիլվա Համբարձումյանը անդրադարձավ նաև  գործարար Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված քրեական գործին: Նշենք, որ նա մեղադրվում է կաշառքի միջորդության համար:

Սրա վերաբերյալ նա միայն նշեց, որ իրեն ու Մայրապետյանին նույն մեղադրանքն է առաջադրված եղել. «Նա էլ թող խոսեր, դառնար վկա»:

Նա այս գործի մասին խոսեց, երբ հարց ուղղվեց, թե ինչու է ինքն անընդհատ սկանդալային պատմությունների մեջ հայտնվում:

Նա նաև ասաց. «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ կատարել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և, վարչապետ Սերժ Սարգսյանին, և Արմեն Գևորգյանին»:

Նա մանրամասնեց, որ իր հանքարդյունաբերման ընկերություններից մեկի 100 տոկոս բաժնեմասը վաճառել է արաբներին 40 միլիոն դոլարով:

«Մայրապետյանն այստեղ միջնորդ մեկն է եղել, ես իր հետ ոչ մի խնդիր չունեմ, առերեսվել ենք, ասել ենք, որ ճանաչում ենք, նորմալ հարաբերությունների մեջ ենք»,- ասաց կինը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել