Ղեկավար անձնակազմի աշխատավարձերը բարձրացվել են․ առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, ըստ որի՝ ադրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա՝ «Նախարարն իր ընկերոջ աշխատավարձն է բարձրացրել» վերտառությամբ հրապարակմանը, հայտնում ենք, որ հոդվածի վերնագիրը չի համապատասխանում իրականությանը:
Ուսումնասիրվել և վերանայվել են առողջապահության նախարարության ենթակայության բոլոր՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100% պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավար անձնակազմի ամսական աշխատավարձերի դրույքաչափերը: Հիմք են ընդունվել կազմակերպությունների շրջանառության ծավալները:
Արդյունքում, բարձրացվել են ՀՀ ԱՆ ենթակայության 4 ՊՈԱԿ-ի և 8 ՓԲԸ-ի տնօրենների աշխատավարձերը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել