Քաղաքապետի կարգադրությամբ պոլիկլինիկայում ուսումնասիրություններ կկատարվեն

Այսօր՝ նոյեմբերի 1-ին քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետին ուղղված «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կոլեկտիվի մի խումբ անդամների 24.10.2018թ. հ.Կ-3484 դիմում-բողոքը՝ «Ս.Սարգսյան և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /այուհետ՝ Հավատարմագրային կառավարիչ/ հավատարմագրային կառավարման հանձնված «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում Հավատարմագրային կառավարչի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացն ուսումնասիրելու նպատակով.
1. Ստեղծել հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
Հանձնաժողովի նախագահ
Գ.Անտոնյան    – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ
Հանձնաժողովի անդամներ
Ռ.Մաթևոսյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ
Ա.Չարխիֆալաքյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ
Կ.Դանիելյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության նորմատիվ իրավական կտերի մշակման և իրավական փորձաքննության
բաժնի պետ
Ի.Պետրոսյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության առաջին կարգի մասնագետ
Ս.Կոտոլիկյան- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության կազմակերպությունների եկամուտների և ծախսերի և մոնիթորինգի բաժնի
գլխավոր մասնագետ
2.ՈՒսումնասիրություններն սկսել սույն թվականի նոյեմբերի 5-ից, ուսումնասիրության արդյունքներն ամփոփել և ներկայացնել առողջապահության վարչության պետին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել