Նախագահ Արմեն Սարգսյանը Յուրի Խաչատուրովին հետ կանչելու մասին հայտարարություն է արել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ Յուրի Խաչատուրովին, ամենայն հավանականությամբ, հետ կկանչեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. այս մասին գրում է interfax.by-ը:

«Ամենայն հավանականությամբ, Հայաստանը հետ կկանչի իր ներկայացուցչին»,- Մինսկում լրագրողների հետ զրույցում այսօր հայտնել է Արմեն Սարգսյանը:

Նա պարզաբանել է, որ Յուրի Խաչատուրովը Հայաստանի քաղաքացի ներկայացուցիչն է և այս երկիրն էլ իրավունք ունի որոշելու՝ թողնել նրան այդ պաշտոնում, թե հետ կանչել. «այս պահին այդ ուղղությամբ իրավաբանական գործընթաց է իրականացվում այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել