Նիկոլ Փաշինյանը հայտնեց ԱԺ ընտրությունների օրը՝ ըստ նախնական պայմանավորվածության

ԱԺ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց նաև, որ հավանաբար այսօր նախագահի հրամանագիրը կլինի՝ ԱԺ ընտրությունների օր նշանակելու մասին:

Իսկ ինչ վերաբերում է գործող ընտրական օրենսգրքով ընտրություններ անցկացնելուն, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ռեյտինգային համակարգի հետ վերաբերյալ մտահոգություններ ուներ, Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Ես, իհարկե, մտահոգված եմ  և կարծում եմ՝ ընտրական օրենսգրքի մեր առաջարկով ընտրություններն առավել քաղաքական կլինեին, և քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակ կընդգրկվեր: Բայց ես կարծում եմ, որ լիարժեք հնարավորություն կունենանք ապահովել ազատ և թափանցիկ ընտրություններ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել