Լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար:
«Սիրելի գործընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Ձգտելու ենք մեդիայի հետ շփումներում լինել առավելագույնս բաց և աշխատել փոխադարձ աջակցության մթնոլորտում»,- գրել է նա: