ԿԳՆ նոր հրամանով վերապատրաստող կազմակերպություն է երաշխավորվել

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնելու համար երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը:

Այս մասին տեղեկանում ենք կրթության և գիտության մամուլի ծառայությունից։

Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ  կրթության  և գիտության  նախարարի  2018 թվականի հոկտեմբերի 24-ի N 855-Ա հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը:  ՀՀ ԿԳՆ կողմից հայտարարված վերապատրաստող կազմակերպության ընտրության մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն` Ուսուցման ազգային հիմնադրամը: Համաձայն հանձնաժողովի եզրակացության` նշված կազմակերպությունը բավարարել է ԿԳ նախարարության սահմանած պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել