Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման ստորաբաժանումը չի կարող սպասարկել քաղաքացիներին

Ոստիկանությունը հայտարարում է, որ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին ժամը 09.00-ից տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը (հասցե՝ Գաջեգործների 76, Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ) վնասված կապուղու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին:

Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել