7 օրում Հայաստանում 167 արտակարգ դեպք է գրանցվել

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 321 դեպք, որից 167-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 116 կենցաղային կանչ, 65 հրդեհ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 95 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 12 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 87 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 33 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 3 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 12 դեպք, որի հետևանքով տուժել է 22 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել