Ճանապարհային ոստիկանության փոխոստիկանապետ Արմեն Խաչատրյաը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մայրաքաղաքում գոյացող խցանումներին:
«Հարգելի վարորդներ, ընդունեք ի գիտություն, որ լուսացույցային կարգավորում ունեցող խաչմերուկներում խցանումների պատճառը ՃԵԿ-Ի պարզագույն կանոնը չպահպանելն է: ՃԵԿ-ի 88-րդ կետի համաձայն, ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացել է ԽՑԱՆՈՒՄ, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը: Հարգելիներս պահպանեք այս պարզագույն կանոնը և խցանումներ մի առաջացրեք»: