Մարմարիկ գյուղի պայթյունից տուժածի վիճակը ծանր է, հիվանդանոցում է

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 1953 թ. ծնված Ա.Ա.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Տուժածը տեղափոխվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:48-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում՝ անասնագոմում, տեղի է ունեցել պայթյուն ու կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 9 տան ամառային խոհանոցում տեղի է ունեցել պայթյուն, փլուզվել է տանը հարակից ամառային խոհանոցը (մոտ 10 քմ), վնասվել են հարակից հացատան տանիքը (մոտ 40 քմ), թիվ 9 ու 11 տների միջանկյալ պատը (մոտ 15 քմ) և թիվ 11 տան ամառային խոհանոցի տանիքը (մոտ 10 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Հոսանքազրկել են տունը և փակել գազի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել