Ոստիկանությունը պարտակո՞ւմ է Բրյուսովի անվան պետական համալսարանում օրերս տեղի ունեցած դեպքը. պարզաբանում

«Իրավունք» թերթը 26.10.18 թ. համարում կրկին անդրադարձել է Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում օրերս տեղի ունեցած միջադեպին և ոստիկանության տարածած պարզաբանումը գնահատել որպես դեպքի պարտակում: Այս մասին հայտարարություն է տարածել ոստիկանությունը:

«Հայտնում ենք, որ ցանկացած դեպքի ու միջադեպի կապակցությամբ տեղեկատվություն տարածելիս ոստիկանությունը բացառապես գործում է օրենքի շրջանակում և առաջնորդվում ոչ միայն նախաքննության գաղտնիքը չհրապարակելու դրույթով, այլև անձնական տվյալների գաղտնիության պահպանման պահանջով, առավել ևս, երբ տուժողը քսանամյա ուսանողուհի է, և նրա անձնական կյանքը հանրայնացնելը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների:

Լրատվամիջոցին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած իրողություն սենսացիոն հրապարակումների ծառայեցնելու գայթակղությունից ու նաև այս տեսանկյունից դիտել ոչ միայն ոստիկանության, այլև սեփական գործողությունները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել