Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի կենսագրությունը

Հոկտեմբերի 25-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Իրավաբան.net-ը ներկայացնում է նորանշանակ պաշտոնյայի կենսագրությունը:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
16 մայիսի 1982 թ., ք. Երևան

Կրթություն
1998-2002 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
2002 – 2004 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2007թ.- Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթս համալսարան, միջազգային իրավունքի դասընթացներ,Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
2009-2010թթ.-Ջորջթաունի համալսարան,  Իրավունքի կենտրոն,  մագիստրոսի աստիճան, Վաշինգտոն, ԱՄՆ
2017-2018թթ. – Սթենֆորդի համալսարան, իրավունքի դպրոց, իրավագիտության մագիստրոս, Սթենֆորդ, Կալիֆորնիա, ԱՄՆ

Աշխատանքային գործունեություն
2003-2005 թթ.-Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոն, իրավախորհրդատու
2005-2006 թթ.- ՀՀ ԱԳՆ, իրավաբանական վարչություն` պայմանագրային աշխատող
2006 թ.-ից առ այսօր` ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս
2008 թ.-ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելություն, ավագ իրավաբան-վերլուծաբանի օգնական, ՀՀ նախագահական ընտրություններ 2008 թ.
2008թ. ՀՀ Սահմանադրական դատարան, խորհրդական
2011 թ.-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում
2008-2012  թթ. – ՀՀ վարչապետի օգնական
2012-2014 թթ. – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2015-2017 թթ. – Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամ
2018 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր  – Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ
2018 թ. հոկտեմբերի 25-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական

Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել