ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ են ներկայացրել կառավարությանը:
Նախագծով նախատեսվում է, որ երեխայի համար վտանգավոր քարոզչությունը արգելվի:
Աշխատանքի և սոցիալական հերցերի նախարարի պաշտոնակատարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը նշեց, որ նման օրենք արդեն կա և նախագծի ընդունման անհրաժեշտությունը չկա:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ համացանցը հնարավորություն չի տալիս երեխաներին պաշտպանել նրանց համար վտանգավոր տեղեկությունից: Սակայն Մանուկյանը նշեց, որ այս նախագիծը այդ խնդիրը չի լուծում:
«Այս խնդիրը ամբողջ աշխարհում կա, սակայն լուծումը ոչ մի տեղ գտնված չէ: Նույն բռնության, հանցագործության քարոզչությունը: Այսօր կարելի է մտնել ինտերնետ և իմանալ, թե ինչպես բանկ թալանել: Պարոն Ջավադյանը միանգամից մտահոգվեց»,-կատակեց վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանը նշեց նաև, որ վերջերս նրան թվում է, թե սեռական փոքրամասնությունների դեմ պայքարի քարոզչությունը դառնում է սեռական փոքրամասնությունների քարոզչություն:
«Մեկ էլ տեսնում ես՝ սկսում են խոսել այդ մասին: Պայքարում են, պայքարում են: Հիմա երեխաները լուրերով լսեն այն մասին, ինչը մենք չենք ուզում քարոզել, չեն ասելու՝ ինչի՞ դեմ են մարդիկ պայքարում: Չկա՞ սենց բան».-նշեց Փաշինյանը:
Նա նշեց, որ եթե ուզում են քարոզչություն չլինի այս հարցերի վերաբերյալ, ապա այս նախագծերի քննարկումը, ընդունումը գաղտնի պետք է անցկացվի:
Որոշումն ընդունվեց:
Մանրամասները՝