ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է դառնալ ռուսական «Զարուբեժնեֆտ»-ի անկախ տնօրեն:
Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը:
Թերթը հայտնում է, որ այս նշանակումը կարող է լինել և՛ քաղաքական ժեստ, և՛ Կարեն Կարապետյանի երկարամյա կարիերայի հետևանք 2000-2010 թվականներին ռուսական ընկերություններում:
Հիշեցնենք, որ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Հրայր Սիմոնյանը:
Նշենք, որ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետը 2016 թ. սեպտեմբերին, երբ Սերժ Սարգսյանը երկրի նախագահն էր և վերջնականապես թողեց իշխանությունը այս տարվա գարնանը, Նիկոլ Փաշինյանի կազմակերպած զանգվածային ցույցերից հետո: