Քաղաքական մասնակիցները հաճախ պիտակավորվում են․ նման հարց բարձրացվեց այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում։
Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այս մասին նշեց․ «Հեղափոխության առաջին օրվանից, մայիսի 8-ին իմ վարչապետ ընտրվելու հաջորդ օրվանից մարդիկ կիսասթրեսային վիճակում են, որ կարո՞ղ է ամեն ինչ հետ պպտվի ու այս ամեն ինչը վերադառնա հնին։ Ու երբ լինում են հանրային դրսևորումներ, որտեղ բերում են քաղաքական գործիչներ, ուժեր, ովքեր բարձրաձայնում են իրենց նամնատիպ մտքերի ընթացքոը՝ լարվածությունը միանգամից հասնում է 100-ի, 1000-ի»։
Նա նշեց, որ վերջին անգամ նման դեպք տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին, երբ ԱԺ փոխնախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում քննարկում էր գնում։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիները, եթե անգամ պիտակավորում են այս կամ այն գործչին՝ ապա դա միայն կառավարությունը վերացնել չի կարող։
«Մարդիկ վրդոհվում են, էմոցիոնալ ֆոնը բարձրանում է, որովհետև խնդիրն իմ վարչապետ լինել չլինելու մեջ չի։ Մարդիկ հիմա մտածում են՝ շարունակելու են իրենք իշխանություն լինել, թե՝ ոչ։ Եկեք հստակ արձանագրենք, որ երկրում չկա քաղաքական ուժ, որն ուզում է վիճարկի, որ ՀՀ-ում իշխանությունն այևս պատկանում է ժողովրդին և վերջ։ Դա չի քննարկվելու որևէ մեկի կողմից»,-նշեց նա։