Սփյուռքի փոխնախարարի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար ՝ Սփյուռքի նախարարի պաշտոնակատարի տեղակալի մասնակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է նախարարի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Գրիգոր Գևորգյանը։

«Պատահարի մասնակից չի եղել Նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: Դեպքի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր:
Կոչ եմ անում անհայտ ծագման կայքերին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել