Հարևանի տունը թալանում են, հեռախոսը չի վերցնում ահազանգի, որովհետև ինքը «գործ տվող» չի. Փաշինյան

Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է նաև արժեքների հեղափոխություն տեղի ունենա:

«Մեկը տեսնում է, որ հարևանի տունը թալանում են, հեռախոսը չի վերցնում ահազանգի, որովհետև ինքը «գործ տվող» չի: Մենք ուզո՞ւմ ենք օրինականություն, թե՝ ոչ: Ֆրանկոյի հայտնի արտահայտությունը կա, որը ասում է՝ ընկերներիս ամեն ինչ, թշնամիներիս՝ օրենք: Եթե օրենքը պետք է կիրառենք միայն մեր թշնամիների համար և օրենքը մեզ չպետք է վերաբերի, ուրմեն օրինականություն չկա»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց նաև, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի, որ օրենքը վերաբերում է նաև իրեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել