ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զինված ուժերում մի խումբ պաշտոնյաներ ենթարկվել են կարգապահական տույժի։
«ՀՀ Զինված Ուժերի N զորամասում վերջերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ անկախ ընթացող նախաքննական գործունեությունից, որը վարում են համապատասխան իրավապահ մարմինները, ծառայողական քննության հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ներքոնշյալ սպաներ` N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Ա.Չիլինգարյանը, N զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Վ. Պետրոսյանը, N զորամասի թնդանոթային հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Է.Ն. Կանդայանը, N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Ա. Զ.Խաչատրյանը ենթարկվել են կարգապահական տույժի, պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը: