Ոստիկանություն․ քաղաքացին ինքն է իրեն անզգուշաբար կրակել

Հոկտեմբերի 21-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին փափուկ հյուսվածքներում օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2004 թ. ծնված Գ. Շ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Գ. Շ.-ի հայրը՝ 1981 թ. ծնված Տիգրան Շ.-ն, բացատրություն է տվել, որ որդին վնասվածքը ստացել է հոկտեմբերի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, իրենց տանը, իրեն պատկանող «ՏԻՐ» տեսակի օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար կրակելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել