Դիմակով և երկաթյա ձողով քաղաքացին փորձել է մտնել փոստային բաժանմունք

Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Րաֆֆու փողոցում գտնվող թիվ 64 փոստային բաժանմունք դիմակով և երկաթյա ձողով մարդ է մտնում:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Ռոման Օ.-ին, ում մոտից հայտնաբերվել են տարբեր տեսակի աշխատանքային գործիքներ:
Ռոման Օ.-ն ներկայացվել է քննչական բաժին:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել