Իմ հրաժարականը եղել է բացառապես իմ որոշմամբ․ Ռաֆիկ Անդրեասյան

Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ես՝ որպես Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանս, պաշտոնապես հայտարարում եմ՝

Սույն թվականի հոկտեմբերի 10-ին տրված իմ հրաժարականը եղել է բացառապես իմ որոշմամբ՝ հաշվի առնելով համայնքում տիրող անառողջ մթնոլորտը, ուստիև խուսափելով բնակչության շրջանում առաջացող թշնամանքի ու բարոյահոգեբանական հետագա բացասական վիճակից։
Պաշտոնապես հայտարարում եմ նաև, որ իմ կողմնակիցների կողմից այսօր թույլ է տրվել սխալ՝ իմ հրաժարականը կապելով պաշտոնատար անձի անվան հետ և անհարկի բարձրաձայնելով նրա անուն-ազգանունը։

Հայտարարում եմ, որ պարոն Սանասարյանի (Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյան) հետ ընդամենը ունեցել եմ աշխատանքային խոսակցություն։
Ինձ սատարողների անունից հայցում եմ նրա ներողամտությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել