«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք են սկսել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովի հերթական նիստում «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները նախաձեռնել են ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծն ընդունելու համար արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաք:

«Այսօր «Ծառուկյան» դաշինքը «Ելք»-ի հետ կազմակերպում է ստորագրահավաք, ոարով երկուշաբթի արտահերթ նիստի օրակարգով կրկին լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Հորդորում եմ ՀՀԿ-ի այն գործընկերներին, որոնք նշում էին, որ նոր Ընտրական օրենսգիրքը շատ ավելի արդար եւ գրագետ ընտրական կարգ է սահանում, չբոյկոտել, չտանել սադրանքների, եւ մասնակցել Ընտրական օրենսգրքի քննարկմանը»,-ասաց պատգամավորը:

Արտահերթ նիստը նախատեսվում է գումարել հոկտեմբերի 29-ին:

Նա նշեց, որ այն պագամավորները, որոնք ի սկզբանե հավանություն էին տվել օրենսգրքին, ներկա են լինելու և քվեարկելու են:

«Նրանք, ովքեր ուզում են, որ մեր երկրում տեղի ունենան արդար ընտրություններ՝ այնպիսի օրենսգրքով, որն ընտրությունների վստահելիության խնդիր չի առաջացնի, պետք է միանան ստորգրահավաքին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել