Խոշտանգման հատկանիշների դեպքում պետք է իրականացվի քրեական վարույթ. ՄԻՊ պարզաբանումը

մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ վերջին օրերի ընթացքում խոշտանգման կամ այլ տեսակի վատ վերաբերունքի մասին հրապարակված տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ դրանց ստուգման պատշաճ ձևը քրեական վարույթն է: Ծառայողական քննությունը պետության կողմից այդ արարքների մասին տեղեկություններին բավարար արձագանք չէ:

Եթե համապատասխան մարմնում (Ոստիկանություն, Քրեակատարողական ծառայություն և այլն) այդ առթիվ իրականացվում է ծառայողական քննություն, այն չի կարող որևէ պարագայում փոխարինել քրեական հետապնդմանը: Այլ կերպ՝ քրեական վարույթ պետք է իրականացվի ցանկացած պարագայում՝ անկախ նրանից ծառայողական քննություն նախաձեռնված է, թե՝ ոչ: Ընդ որում, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշների համաձայն՝ խոշտանգման առերևույթ հատկանիշներ պարունակող տեղեկությունները առաջնային հասցեատերը դատախազությունն է, որը պետք է ապահովի քրեական վարույթի նախաձեռնումն ու հսկողությունը քննչական մարմնի կողմից իրականացվող վարույթի օրինականության նկատմամբ:

Խոշտանգման կամ բռնության հատկանիշներ պարունակող վերջին մի շարք հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել են քննարկման ընթացակարգեր: Համապատասխան գրություններ են հասցեագրվել քրեական հետապնդման մարմիններին, պահանջվել են ձեռնակված քայլերի վերաբերյալ պարզաբանումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել