Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված են՝
- «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին,
- «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության մասին,
- «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և այլ հարցեր: