Խոշոր գումար է հափշտակվել՝ խաբեությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ բանկի մասնաճյուղի տարադրամի փոխանակման տաղավարից խաբեությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:

2018թ օգոստոսի 16-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, մասնաճյուղի տարադրամի փոխանակման տաղավարում տարադրամ փոխանակելու պատրվակով խաբեությամբ հափշտակվել է խոշոր չափի գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունը իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում բանկից ստացվել է անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, բանկի աշխատակցի մասնակցությամբ ենթարկվել զննության։

Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքին հնարավոր ականատես, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ, օպերատիվհետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին և կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք տեսապատկերված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել