Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Արարքի դրդապատճառները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Դեպքի մասին առավել մանրամասն կարդացեք՝ այստեղ։