Պետդուման հանրահավաքների իրավունքի չարաշահման համար մինչև 100 հազար ռուբլի տուգանք է սահմանել

Պետդումայի պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունել են փողոցային ակցիաներ անցկացնելու իրավունքի չարաշահման համար պատասխանատվության ենթարկման վերաբերյալ օրինագիծը: Այս մասին հայտնում է Дождь-ը:

Երբ օրենքն ուժի մեջ մտնի, ապա հանրահավաքների համար դիմումներ ներկայացրած սակայն դրանք չանցկացրած անձիք կտուգանվեն:

Կտուգանվեն նաև այն ակցիաների կազմակերպիչները, որոնք առանց զգուշացնելու են փողոցային ակցիաներ անցկացրել:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նրանք պատասխանատվության են ենթարկվելու, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները բյուջետային միջոցներ են ծախսում անվտանգության միջոցառումների կազմակերպման համար, մասնավորապես, ոստիկանության աշխատանքի համար:

Քաղաքացիները կտուգանվեն 5 հազարից մինչև 20 հազար ռուբլի, պաշտոնյաների համար`10-ից 30 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար 20-ից մինչև 100 հազար ռուբլի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել