Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝
- անձնական տվյալների մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումների, ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ սահմանելու միջոցով ապահովել քաղաքացիների անձնական կյանքը հարգելու, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքները,
- պացիենտների իրավունքների և պարտականությունների ճշգրտված, ավելի հստակ շրջանակի սահմանմամբ՝ ապահովել պացինետների իրավունքների առավել արդյունավետ իրացումը,
- սահմանել իրավական հիմքեր և կարգավորումներ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար,
- օրենսդրորեն կանոնակարգել լայնածավալ արտակարգ իրավիճակների կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների դեպքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները,
- բժշկական փորձաքննությունների ցանկի ճշգրտմամբ, կարգավորել օրենսդրական առկա բացերը, սահմանել պարտադիր դատաբժշկական փորձաքննությունների դեպքերը և ձևերը,
- օրենսդրորեն կարգավորել բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները, ստեղծել բժշկական արտադրատեսակների գրանցման, ներմուծման և շրջանառության ոլորտում լիարժեք օրենսդրություն և արդիական ինստիտուցիոնալ կառուցակարգեր:
- պատասխանատվության միջոցների սահմանմամբ կանխարգելել կամ նվազեցնել խախտումները,
- բարելավել բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող հարաբերությունները` դրանց կանոնակարգումը իրականացնելով օրենսդրությամբ սահմանված էթիկայի կանոնների կիրարկմամբ,
- օրենսդրական բացերի վերացմամբ բացառել տարընթերցումները, օրենքի նորմերի սխալ մեկնաբանումը կամ կիրարկումը:
Նախագծին ամբողջությամբ ծանոթացեք այստեղ։