«Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողները կպարգևատրվեն

Կառավարությունը այսօր հաստատեց Արայիկ Հարությունյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով կառավարությունը կպարգևատրի  «Լավագույն դաստիարակ», «Լավագույն ուսուցիչ» և «Լավագույն տնօրեն» մրցույթների հաղթողներին:

Այդ նպատակով նախատեսվել է վարչապետի աշխատակազմին հատկացնել 11 միլիոն դրամ, որից, 10 միլիոն 400 հազար դրամը «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին տրամադրելու նպատակով՝ յուրաքանչյուրին 5 միլիոն 200 հազար դրամ, 600 հազար դրամ էլ կտրամադրվի համակարգիչ ձեռք բերելու և «Լավագույն տնօրեն» մրցույթի հաղթողին տրամադրելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել