Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակից նորածին երկու տղայի են գտել։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից Իրավաբան․net-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաները մոտ 2-3 օրական են, ըստ երևույթի՝ զույգ եղբայրներ են, և այժմ նրանց տեղափոխում են երեխաների խնամքի կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։
Լուսանկարը՝ Առավոտի