ԱԳՆ. Կերչում տեղի ունեցած աղետի հետևաքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ըստ նախնական տվյալների՝ Կերչում տեղի ունեցած աղետի հետևաքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ղրիմի Կերչի ուսումնարանը հարձակման է ենթարկվել:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաղորդել է, որ ուսումնարանում պայթել է անհայտ պայթուցիկ սարք, հայտնում է Lenta.ru-ն: ԱՀԿ-ն տեղեկացրել է, որ պայթյունի վայրը քննվում է հետախուզության դաշնային բյուրոյի մասնագետների կողմից:

Զոհվել է 19, վիրավորում է ստացել 50 մարդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել