Ահաբեկչական հարձակում Ղրիմի քոլեջում. 5 րոպեում 4 պայթյուն է եղել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ղրիմի Կերչի քոլեջում պայթյուն է տեղի ունեցել: Տեղեկությունների համաձայն, զոհվել է 10 մարդ, տուժել 50 մարդ:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաղորդել է, որ քոլեջում պայթել է անհայտ պայթուցիկ սարք, հայտնում է Lenta.ru-ն: Հանձնաժողովը տեղեկացրել է, որ պայթյունի վայրը քննվում է հետախուզության դաշնային բյուրոյի մասնագետների կողմից:

«Կերչում միջոցներ են ձեռնարկվում` կրկնակի պայթյունների կանխարգելման համար », – նշել են վարչությունից:

Նախնական տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել և վիրավորվել է մեծ թվով մարդ, քանի որ այն տեղի է ունեցել քոլեջի ճաշասենյակում, ընդմիջման ժամին:

Քոլեջի ուսանողներից մեկը Lente.ru- ին հայտնել է, որ  հնչել են նաև կրակոցներ:

«5 րոպեում մոտ 4 պայթյուն է եղել՝ առաջին և երկրորդ հարկերում: Լսվել են նաև կրակոցներ», – ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել