Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արմեն Ավետիսյանն իր ներկայացրած եկամուտների համաձայն չունի այնքան գումար, որ հյուրանոցներ կառուցի։
Մանրամասները՝ տեսանյութում