Սյունեցիները Հունան Պողոսյանի մարզպետ նշանակվելուց հետո փակ ճանապարհներով են դիմավորել նրան։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ի պատասխան լրագրողների հարցի, հայտնեց, որ ճանապարհ փակողները ոչ թե սյունեցիները, այլ կուսակցության անդամներն են եղել։
«Մենք նոր փուլ ենք մտնում, կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադները ապամոնտաժելու ժամանակը։ Մենք հիմա մտել ենք բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը։ Այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է, և մեր այդ քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների և ձերոնքականների չենք բաժանելու։ ՀՀ-ում անթերի մարդիկ չկա և ես չեմ հիշում որևէ նշանակում, որ բացասական արձագանք չլինի, մեկը երիտասարդ է մեկը տարիքով է, մեկը շատ բոյով է»,-ասաց նա։